Մեքենան բախվել է ծառին․ վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 24-ին` ժամը 19:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,․․․
vtar (1)

Մարտի 24-ին` ժամը 19:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով քաղաքացին ավտոմեքենայից դուրս է ընկել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թամանցիների փողոցի թիվ 52 շենքի մոտակայքում «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և հայտնվել ծառի ու ճամփեզրի բետոնե արգելապատնեշի միջև: Պատահարի հետևանքով կտրվել են ճանապարհային երթևեկության նշանները պահող լարերը, ինչպես նաև վնասվել՝ արտաքին լուսավորության լարերը:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

*

*