Երեւանում մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացու եւ բախվել բենզալցակայանին

Կա երեք տուժած
chtp-vtar

Նոյեմբերի 17-ին` ժամը 12:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, վրաերթի ենթարկել «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Ա.-ին (1985 թ.) և բենզալցակայանի աշխատակից Վ. Ս.-ին (1955 թ.), ապա հարվածել է Գ. Մահարու փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորման սարքին, ինչի հետևանքով սարքն ընկել է «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ. Ա.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը:

Փրկարարները Վ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. Վ. Ս.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է հաղորդվել, որ նշված հասցեից հիվանդանոց է տեղափոխվել նաև Դ. Թ.-ն (1989 թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

*

*