Իրար է բախվել 5 մեքենա․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Երևանի Մելիք Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտակայքում ․․․
vtar-bjishk2 (1)

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Lada Samara 14, Mercedes Benz E, Mercedes Benz C, Mercedes Benz S63 և Nissan Sunny մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածներ Գ. Ձ.-ն (ծնված 1949 թ.), Ե. Պ.-ն (ծնված 1990 թ.) և Յ. Դ.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Ձ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ե. Պ.-ինը և Յ. Դ.-ինը՝ միջին ծանրության:

*

*