Ամբողջությամբ այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:52-ին, մարվել՝ 17:05-ին:
hrshej-meqena-gisher

Դեկտեմբերի 25-ին` ժամը 16:45-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանի թիվ 16/1 հասցեում՝ ավտոմեքենաների քանդման կետում, այրվում է չշահագործվող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:52-ին, մարվել՝ 17:05-ին:

Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

*

*