Մեղրիում 1.5 հա անտառածածկ տարածք է այրվել

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 հրշեջ-փրկարար, թիվ N զորամասից՝ զինծառայողներ և քաղաքացիներ:
turqia-antarayin-hrdeh (1)

Ապրիլի 5-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրիի տարածաշրջանի Վարդավառ գյուղում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 հրշեջ-փրկարար, թիվ N զորամասից՝ զինծառայողներ և քաղաքացիներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:21-ին: Այրվել է 1.5 հա անտառածածկ տարածք:

*

*