Մեծամոր-Ջրառատ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը

Փրկարարներն հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից և մոտեցրել ավտոքարշակին:
vtar

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 19-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Ջրառատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ ԱԻն կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր-Ջրառատ ավտոճանապարհին 1-ին կմ-ին «Opel vectra A» մակնիշի 34 ZM 204 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Մ. 1986 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ն. Փ.-ին (1994 թ. ծնված) և Մ. Ի.-ին (1995 թ. ծնված) տեղափոխել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Ժամը 22.01-ին վարորդ Գ. Մ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից և մոտեցրել ավտոքարշակին:

*

*