Մատաղիսի ուղղությամբ հակառակորդը խախտել է պայմանավորվածությունը

ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը քիչ առաջ հայտնել է...
sahman

ԱԺ-ում փակ քննարկման ներկայացած ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանից լրագրողները ճշտել են հրադադարի պայմանավորվածության հարցը։ Վերջինս նշել է, որ «հրադադարի ռեժիմ սահմանված չէ», կան պայմանավորվածություններ դրան հասնելու համար։ Նա նաեւ նշել է, որ այս պահին էլ որոշ տեղերում կրակոցներ կան։

Իսկ Razm.info-ն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ հարցին ի պատասխան, թե արդյո՞ք հակառակորդը վերսկսել է կրակոցները Մատաղիսի ուղղությամբ, ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը քիչ առաջ պատասխանել է.

«Այո՛, որոշ հատվածներում հակառակորդը խախտել է պայմանավորվածությունն ու վերսկսել է կրակոցները, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատասխան քայլեր չեն ձեռնարկում` հավատարիմ մնալով կրակի դադարեցման պայմանավորվածությանը»:

*

*