Մասիսի գինու գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ

Տուժածի առողջական վիճակը ծանր է
gnatsq

Ապրիլի 13-ին՝ ժամը 15:32-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գինու գործարանի մոտակայքում (Պիկետ 9) տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի N3624/25 բեռնատար գնացքն Արարատ-Երևան Պիկետ 10-ի մոտակայքում (592-րդ կմ) վրաերթի է ենթարկել՝ 1977 թ. ծնված Ա. Ղ.-ին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

*

*