Մասիս-Արտաշատ հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:
vtar

Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած:

Ինչպես  տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում «էդռադ» ռեստորանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 34 AD 880 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևոր` Ք. Ծ.-ին հոսպիտալացրել են Մասիս քաղաքի ԲԿ-ում: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

*

*