Արարատի մարզպետարանը հերքում է մարզպետի վթարի ենթարկվելու մասին լուրը

Արամայիս Գրիգորյանին ոչինչ չի պատահել, նա աշխատանքի վայրում է:
aramayis-grigoryan

Արարատի մարզպետարանը հերքում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին լուրը: «Արամայիս Գրիգորյանին ոչինչ չի պատահել, նա աշխատանքի վայրում է: Մարզպետարանը բնականոն աշխատում է»,-   տեղեկացրեցին մարզպետի ընդունարանից:

Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում այսօր Ժամը 08։50-ի սահմաններում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, «ՎԱԶ» 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ «ՎԱԶ» 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։

*

*