Մարտունիում թունավորվել են շմոլ գազից

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
gaz-elektraenergia

Ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Արփինե Մ.-ն, 2006 թ. ծնված Շողիկ Մ.-ն, 2007 թ. ծնված Լուսինե Մ.-ն, 2010 թ. ծնված Իննա Մ.-ն, 2011 թ. ծնված Արտյոմ Մ.-ն և 1957 թ. ծնված Նվեր Մ.-ն:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

*

*