Մարտունիի ծաղկի խանութում 5 կգ-անոց բալոնից արտահոսած գազից հրդեհ է բռնկվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:15-ին:
gazi-balon

Օգոստոսի 13-ին` ժամը 14:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծաղկի խանութում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մյասնիկյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող ծաղկի խանութում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:15-ին: Այրվել է 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

*

*