«Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում ծուխ է նկատվել

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել
mariot

Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում, ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել:

Yerkirmedia.am-ի հետ զրույցում ԱԻՆ նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհի դեպք չկա, «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Շերեփ» ռեստորանային համալիրի ծխատարից ծուխ է երևացել և հրդեհի տպավորություն ստեղծել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները