Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող:
zinvor-zohvel

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկ Մեկնաբանություն
  • Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել — Armenian National Committee of America
    26 сентября 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել […]

  • *

    *