Մարտակերտի ուղղությամբ հակառաորդը կիրառել է ականանետ եւ ձեռքի հակատանկային նռնականետ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է...
sahman

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ  (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

*

*