Հակառակորդը կիրառել է նաեւ գնդացիրներ եւ դիպուկահար հրացաններ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է:
sahman-zivor

Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը սահմանի որոշ հատվածներում խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում  իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

*

*