ԼՂՀ սահմանին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից

Ադրբեջանական զինուժը ղարաբաղյան առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
sahman

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից, հայկական դիրքերի վրա արձակելով 2 արկ:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը ղարաբաղյան առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել:

Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: Շփման գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը:

Մեկ Մեկնաբանություն
  • ԼՂՀ սահմանին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից — Armenian National Committee of America
    29 июля 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: ԼՂՀ սահմանին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60… […]

  • *

    *