ԼՂՀ սահմանին կիրառվել են նաեւ դիպուկահար հրացաններ

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
sahman-gharabagh-adrbejan-larvac-hradadar

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել:Սահմանի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը:

*

*