Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ենթափողային նռնականետ եւ 60 միլիմետրանոց ականանետ

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ:
Tavush-sahman

Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում,  սահմանի հյուսիսային (Թալիշ)  ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է  ենթափողային նռնականետ (ԵՆ-25  /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում`  60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մեկ Մեկնաբանություն
  • Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ենթափողային նռնականետ եւ 60 միլիմետրանոց ականանետ — Armenian National Committee of America
    3 ноября 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ենթափողային նռնակ… […]

  • *

    *