ԼՂՀ սահմանին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ:
sahman-di

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

*

*