Խոշոր վթար՝ Լոռու մարզում․ կան տուժածներ

«Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից․․․
vtar

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում՝ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրասյանը: Ավտոմեքենայի ուղեւորներ՝ Արտակ Մովսիսյանը, Գեղամ Սիմոնյանը, Կիմա Դոլմազյանը ու Դիանա Եղիազարյանը տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Նույն բուժհաստատություն է տեղափոխվել նաեւ «Mercedes Vito»-ի վարորդը: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը: Ընդունման պահին բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ստեփանավանի բժշակական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը «Երկիրն այսօրի» տեղի թղթակիցների հետ զրույցում մանրամասնել է, որ բոլոր տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, նրանցից մեկը, ով Ստեփանավանի բնակիչ է, հետագա ստացիոնար բուժումը կշարունակի տեղում, իսկ մյուսները, ովքեր Երեւանի բնակիչներ են, կտեղափոխվեն Երեւան հետագա բուժումը ստանալու նպատակով:

*

*