Հրդեհ Թումանյան քաղաքում․ այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք

Հունիսի 15-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
Hrdeh

Հունիսի 15-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքում  «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք և նախկին «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի շենքի (40 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 4 քմ հատված:

*

*