Հայտնաբերվել է Լոռու մարզում կորած 28-ամյա երիտասարդի դին

Օգոստոսի 8-ին, ժամը 13:45-ին...
antar

Օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Օգոստոսի 8-ին՝ ժամը 05:30-ին որոնողոփրկարարական աշխատանքները վերսկսվել են։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին հարակից կիրճում (120 մ խորությամբ):

Փրկարարները կիրճից պատգարակով դուրս են բերել քաղաքացու դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 10 աշխատակից և 11 հրշեջ-փրկարար:

 

*

*