Լոռու մարզում գայլերը 30 ոչխար են հոշոտել

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում վերջին շրջանում գայլերի հարձակումները դարձել են հաճախակի:

 

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում վերջին շրջանում գայլերի հարձակումները դարձել են հաճախակի: Գյուղացիների խոսքով, եթե նախկինում գայլերը հիմնականում գյուղ էին մտնում գիշերը, ապա հիմա քիչ չեն նաեւ ցերեկը գրանցվող դեպքերը:

Գայլերի հարձակման հերթական դեպքին զոհ է գնացել ավելի քան 30 ոչխար: Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը գյուղ իջած գայլերը խմբով հոշոտել են Գոհար Դոխոլյանին պատկանող ոչխարներին ու գառներին: Տիկնոջ խոսքով, ոչխարներին գնել էր վարկով վերցրած գումարով, հույսով, որ կկարողանա դրանք բազմացնել ու ոչ միայն ժամանակին փակել վարկերը, այլեւ շահույթ ստանալ:

Այժմ, երբ անասնագոմը դատարկ է մնացել, Գոհար Դոխոլյանը չգիտի, թե ինչպես է փակելու վարկերը: Այս հարցում նա ակնկալում է համայնքի ու կառավարության աջակցությունը: Դեպքի մասին Լոռու մարզպետարանում արդեն իսկ տեղյակ են, տեղում աշխատող մասնագետները կատարել են ուսումնասիրություն, վնասի չափերը հաշվարկվում են:

*

*