Լիճք գյուղի մոտակայքում այրվում է մոտ 8000 քմ անտառածածկ տարածք

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ
hrdeh,-ain

Սեպտեմբերի 21-ին` ժամը 11:16-ին, «911» ծառայությունը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 7 հրշեջ-փրկարար:

Այրվում է մոտ 8000 քմ անտառածածկ տարածք:

*

*