17:19 - 26.10.2018
1170 Դիտում
Լիբանանում երեկ հորդառատ անձրևն ու կարկուտը ողբերգական հետևանքենր են ունեցել:
Ըստ Aztagdaily-ի` Բուրջ Համուդում փոթորկի հետևանքով 27-ամյա Հարութ Հուսիկյանն ընկել է շենքի 9-րդ հարկի պատուհանից և տեղում մահացել։
Հեղեղումների հետեւանքով ջրով են ողողվել նաեւ Այնճարի հայկական թաղամասերն ու եկեղեցին։
Նշենք, որ երեկ Լիբանանի տարբեր շրջաններում հորդացած ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են բազմաթիվ շենքեր, տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։