Լարսի փակվելու պատճառով Սոչիում մնացած երեխաները Երեւան կվերադարձվեն Բաթումով

Նրանք Ռուսաստանից վերադառնալու դժվարություններ ունեին Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով:
tigran-balayan-lavrov

«Սոչի. արվեստ. խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Սոչի մեկնած հայկական «ՀայԱրտ» համույթի սաները, նրանց մանկավարժներն ու ծնողները հունիսի 28-ին`ժամը 19:00-ին լաստանավով կուղևորվեն նախ` Բաթում, ապա` Երևան:

Նրանք Ռուսաստանից վերադառնալու դժվարություններ ունեին Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Բաթում հասնելուն պես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարարի հանձնարարությամբ, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով կտեղափոխի Երևան:

Տեղեկացրել ենք, որ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։

*

*