ՀՀ 48 քաղաքացի Լարսի անցակետից տեղափոխվել է Հայաստան

Ուղևորներին դիմավորեցին ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները՝ տեղում ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
zvartnoc-odanavakayan

Զվարթնոց միջազգային օդանավակայանում ժամը 02.20-ին վայրէջք կատարեց ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը Հայաստան տեղափոխեց Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 48 քաղաքացիների:

Ուղևորներին դիմավորեցին ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները՝ տեղում ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Գիշերվա ընթացքում սպասվում է ևս երկու չվերթ, որով Հայաստան կտեղափոխվեն ևս ՀՀ 108 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Զվարթնոց միջազային օդանավակայանում իրականացնում է հերթապահություն, և չվերթների ժամանման մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

*

*