Ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
lars

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

*

*