Բլոգեր Ալեքսանդր Լապշինին նոր մեղադրանք է առաջադրվել

Նա, իբր, Ադրբեջան է մուտք գործել ահաբեկչական խումբ ձեւավորելու նպատակով:
lapshin

Ըստ որոշ տեղեկությունների, ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին նոր մեղադրանք է առաջադրվել: Նա, իբր, Ադրբեջան է մուտք գործել ահաբեկչական խումբ ձեւավորելու նպատակով: Բելառուսում ձերբակալված բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու որոշում արդեն կա: Ըստ միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի, Ադրբեջանի իշխանություններն իրականում քողարկված քրեականացնում են իրենց դեմ հնչած քննադատությունները եւ հայերի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ Լապշինին արտահանձնելու որոշումը լուրջ մտահոգության առիթ է տալիս. նրա ճակատագրին կարող են արժանանալ Բելառուս մուտք գործող հայեր ու Հայաստանի քաղաքացիներ եւս: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանը իրավական առումով գործընթացին չի կարող մասնակցել, բայց քաղաքական առումով պարտավոր է օգտագործել ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, Եվրամիության հարթակները՝ Բելառուսի վրա ազդելու համար:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը որոնվում էր Ադրբաջանի տարածք անօրինական մուտք գործելու համար: Նա ձերբակալվել է Մինսկում, եւ Բելառուսի իշխանությունները պտրաստվում են Լապշինի արտահանձնել Ադրբեջանին: Բլոգերն Ադրբեջանի «սեւ ցուցակում» է հայտնվել Արցախ այցելելու եւ Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Պատրաստեց՝

Լուսինե Ղարիբյանը

*

*