«Լալվար»-ի եւ Արտավանի հրդեհները մարվել են

Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:
hrdeh-vayoc-dzor-05

Օգոստոսի 15-ին, ժամը 19:51-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն անհնար էր:

Տեղում երկու տեղամասով իրականացվել է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով:

Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ և պայմանավորվածություն ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:

Ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին: Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:

***

Օգոստոսի 16-ին, ժամը 09:24-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հրդեհը մարվել է:

Հիշեցնենք, որ Արտավանի մոտակայքում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 10-ի երեկոյան։

*

*