Կրասնոդարում տեղի ունեցած ՃՏՊ-ից բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:
rus-shtapognutyun

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 22-ին, ժամը 14.27-ին տեղեկատվություն է ստացել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող Mercedez-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել. կան տուժածներ:

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, միկրոավտոբուսմ եղել է 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:

Տուժածներ`

1985 թ. ծնված Վանուշ Սահակյան,

1987 թ. ծնված  Մհեր Քոթանջյան,

1987 թ . ծնված Գարիկ Կոստանդյան,

ՃՏՊ-ի հետևանքով մյուս տուժածների տվյալները ճշտվում են:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

*

*