Ավազակային հարձակում Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ հարուցվել է քրգործ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, երկու տղամարդ դանակի գործադրմամբ կողոպտել են շքամուտքում՝ վերելակի մոտ կանգնած կնոջը։
danak

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

Կոմիտեի փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ 2016 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում,  երկու տղամարդ  դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում՝ վերելակի մոտ կանգնած բնակչուհու դրամապանակը և պարանոցի ոսկյա շղթան՝ իր կախազարդով, ապա՝ դիմել  փախուստի:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

*

*