Վանաձորում կոշիկի արհեստանոց է այրվել

ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի...
AIN hrdeh

Հունվարի 8-ին, ժամը 09:58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 116 հասցեի մոտակայքում այրվում է կոշիկի արհեստանոց:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 118ա հասցեում գործող Ռ. Մ.-ի վարձակալած կոշիկի արհեստանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:12-ին, մարվել՝ 10:34-ին:

Ամբողջությամբ այրվել է կոշիկի արհեստանոցը՝ գույքով (մոտ 10 քմ):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանաձորում կարուձեւի արհեստանոց էր այրվել։

*

*