Կոնդում ոչ բնակելի տան պատ է փլուզվել

Պարզվել է, որ ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 4 քմ) մասամբ փլուզվել է՝ փակելով երթևեկությունը. առկա են թուլացած քարեր:
kond-pat

Սեպտեմբերի 8-ին` ժամը 21:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող ոչ բնակելի տան արտաքին պատը մասամբ փլուզվել է՝ փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 4 քմ) մասամբ փլուզվել է՝ փակելով երթևեկությունը. առկա են թուլացած քարեր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:

*

*