Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել (լրացված) — Երկիր Մեդիա

Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել (լրացված)

Մայիսի 23-ին, ժամը 19:57-ին...
kievyan kamurj

Մայիսի 23-ին, ժամը 19:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:

Ժամը 22:40-ին փրկարարների, ոստիկանների և քաղաքացիների համատեղ ուժերով քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է:

*

*