Կիևում տեղի ունեցած պայթյունից չեչեն վարորդը սպանվել է, իսկ «Դիոր»-ի մոդելը՝ վիրավորվել

Ավտոմեքենայում նաեւ երեխա է եղել
model-vtar-kiev

Կիևի կենտրոնում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունից տուժածը Նատալյա Կոշելն է, որը գովազդել է «Դիոր»-ի ապրանքանիշը: Այս մասին «112 Украина»-ին է հայտնել տուժածի հարազատը: Վերջինս հայտնել է, որ Նատալյայի աջ ձեռքն է կոտրվել, վնասվել են ստորին վերջույթներն ու դեմքի հյուսվածքները:

Նշենք, որ երեկ երեկոյան Կիևի կենտրոնում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով վարորդը (ազգությամբ չեչեն, Վրաստանի բնակիչ, ով կռվել է Դոնբասում) տեղում մահացել է, իսկ ուղևորները` մի կին (ենթադրյալ մոդելը)  և երեխա, տեղափոխվել են հիվանդանոց:

 

*

*