Կիև-Մինսկ օդանավից հարկադրաբար իջեցված ՀՀ քաղաքացին պատմել է կատարվածի մասին

«Թե ինչ միջոցներ կձեռնարկեմ, կներկայացնեմ փաստաբանների հետ խորհրդատվությունից հետո»։
belavia1

Կիև-Մինսկ չվերթի հարկադիր վայրէջքից հետո ինքնաթիռից իջեցված ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանն առաջին մեկնաբանությունն է տվել կատարվածի առնչությամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Մարտիրոսյանը խոստացել է առաջիկայում մանրամասներ ներկայացնել կատարվածի առնչությամբ:

«Երբ օդանավը հետ եկավ, բարձրախոսով հայտարարեցին իմ անունը՝ հայտնելով, որ դուրս գամ՝ իրերով հանդերձ։ Ելքի մոտ ինձ դիմավորեցին մարիկ, որոնք ներկայացան որպես Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ ինձ ուղեկցեցին օդանավակայանի սենյակներից մեկը։ Այնտեղ նրանք եւս մեկ անգամ ստուգեցին իմ իրերը, ոչինչ չգտան»,- պատմել է Մարտիրոսյանը։

ԱԱԾ-ի աշխատակիցներն իր հետ նորմալ են վարվել, այդ առումով դժգոհություն ուղեւորը չի հայտնել, սակայն տարակուսել է. «Ինքնաթիռը հետ բերեցին, որ իմ իրերը կրկի՞ն ստուգեն, այն դեպքում, երբ ես հանգիստ անցել էի բոլոր ստուգումները։ Չեմ կարող ասել, թե ինչ էր կատարվում…»։

Նա նաեւ հայտնել է, որ իր հետագա քայլերի՝ ձեռնարկելիք միջոցների մասին կխոսի փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո միայն, միաժամանակ նշել՝ «ընկերոջ զանգը շատ բան է փոխում»:

Այժմ ՀՀ քաղաքացին արդեն Մոսկվայում է:

Արմեն Մարտիրոսյանը հայտնի բլոգեր է, լրագրող, Украина.ru-ի հեղինակ: Մինչև 2014 թվական ապրել է Կիևում:

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանիցուղևորվել է դեպի Մինսկ, կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ հոկտեմբերի 21-ին ստիպված վերադարձել է ուկրաինական օդանավակայան: «Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կիլոմետր հեռավորության վրա դիսպետչերից եկել է հաղորդում այն մասին, որ ինքնաթիռն անմիջապես վերադառնա օդանավակայան: Որևէ բացատրություն չի տրվել: Հաղորդվել է, որ եթե հրամանը չկատարվի, օդ կբարձրանան կործանիչները»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Երբ ինքնաթիռը վերադարձել է Կիևի օդանավակայան, ուկրաինական իրավապահ մարմինները չվերթից իջեցրել են մեկ ուղևորի, որը Հայաստանի քաղաքացի է եղել: Նրան մեղադրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից լինելու և հանցանք գործելու մեջ: ՀՀ քաղաքացին իրավապահ մարմինների կողմից ավելի ուշ ազատ է արձակվել և մեկնել Մինսկ:

*

*