Երեկ առանձնակի ակտիվություն են ցուցաբերել քաղաքացիական հագուստով անհայտ անձինք

Երեկվանից ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Սարի թաղում մի խումբ քաղաքացիական անձինք փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը։
sadranqner (1)

Երեկվանից ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Սարի թաղում մի խումբ քաղաքացիական անձինք փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը։ Այնուհետեւ գրեթե բոլոր վկայություններում հիշատակվում է, որ մեր շատ գործընկեր լրագրողների նկատմամաբ բռնություն են կիրառել ու բախումը հրահրել են հենց հիշյալ քաղաքացիական անձինք։

Որեւէ մեկը կանոկրետ անուններ չի տալիս։ Սակայն Խորենացի փողոցում բախումներից հաշված րոպեներ առաջ աշխատող լրագրողների ու օպերատորների, այդ թվում մեր թղթակիցների աչքից չէր վրիպել ոստիկանական պատնեշը հանգիստ շրջանցած եւ դեպի Սարի թաղի ուղղությամբ շարժվող ամրակազմ երիտասարդների մի մեծ բազմություն։ Նրանք փորձում էին փակել իրենց դեմքերը։ Իսկ նրանց քայլվածքը շատերին հիշեցնում էր թիկնազորերի անդամ անձանց, ովքեր շատ հաճախ նաեւ խռնվում են ընտրատեղամասերի մոտ քվեարկությունների օրերին։

Քաղաքացիական այդ անձանցից շատերին արդեն երկաթե ձողերով զինված կարելի էր տեսնել Սարի Թաղում, բախման ժամանակ։ Բոլորը միաբերան պահանջում են, որ սա արագ հետաքննության նյութ պետք է դառնա։

*

*