4-րդ հարկից ընկած տղայի վիճակը ծանր է

Կատարվում է հետաքննություն՝ պարզելու պատճառները:
inqnaspanutyun

Այսօր Խորենացի փողոցի 15-րդ շենքի 4-րդ հարկից 23-ամյա տղա է ցած ընկել: Նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր է:

«Նա վերակենդանացման բաժանմունքում է, ստացել է ողնաշարի, գանգուղեղային` միջին և ողնուղեղի վնասվածք»,- տեղեկացրին հիվանդանոցից:

Դեռևս հայտնի չէ` կատարվածն ինքնասպանության փո՞րձ է, թե՞ անզգուշություն: Կատարվում է հետաքննություն:

*

*