Սենոր Հասրաթյան. «Ժամը 12.00-ից դադարեցվել են բոլոր տեսակի փոխհրաձգությունները»

Հասրաթյանը պարզաբանել է, որ կատարում են ղեկավարության՝ կրակը միակողմանի դադարեցնելու հրամանը։
lghh-sahman-hakarakord
Լուսանկարը՝ razm.info-ի

ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը քիչ առաջ մեր թղթակցին տեղեկացրեց, որ սահմանի ողջ երկայնքով այսօր ժամը 12.00-ից դադարեցվել են բոլոր տեսակի փոխհրաձգությունները։ Այժմ տիրում է հարաբերական անդորր։

Մեր թղթակցի հարցին, թե հրադադարը փոխհամաձայնեցվա՞ծ է, Հասրաթյանը պարզաբանել է, որ կատարում են ղեկավարության՝ կրակը միակողմանի դադարեցնելու հրամանը։

*

*