Մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել․ կա տուժած

Դեկտեմբերի 25-ին` ժամը 02:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
meqena-shrjvel

Դեկտեմբերի 25-ին` ժամը 02:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել արգելապատնեշի վրա. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ն., 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևոր Ա. Ն.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

 

*

*