Խաչփար գյուղի վերջնամասում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել` 19:22-ին:
paytyun-hrdeh

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 20-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Խաչփար գյուղի վերջնամասում ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 61 SL 904 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել` 19:22-ին:

*

*