Խաբարովսկում հայ գործարարի որդու սպանության փաստով քրգործ է հարուցվել

25-ամյա Անդրեյ Մուրադյանն անհետացել էր հունվարի 10-ին, մեկ օր անց նրա հարազատները զանգ էին ստացել...
andrey

Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել հայազգի գործարարի որդու սպանության առնչությամբ: 25-ամյա Անդրեյ Մուրադյանն անհետացել էր հունվարի 10-ին, մեկ օր անց նրա հարազատները զանգ էին ստացել. առեւանգողներն Անդրեյին ազատ արձակելու դիմաց ծնողներից 20 միլիոն ռուբլի փրկագին էին պանջել: Գումարը չստանալով` առեւանգողները խեղդել են 25- ամյա երիտասարդին, իսկ հետքերը թաքցնելու համար վերջինի դին այրել են:

Գործով երկու ձերբակալված կա: Նախաքննական եզրակացությունում նշված է, որ ձերբակալվածներից մեկը՝ սպանվածի համադասարանցին է եղել, ով էլ  զանգել էր նրան եւ հանդիպման կանչել ավտոտնակ:

Մուրադյանների ընտանիքում ավելի վաղ կրկին ողբերգություն էր տեղի ունեցել՝ իրենց տանը մահացած էին գտել Անդրեյի ավագ եղբորը՝ Ալեքսանդրին: Բժշկական եզրակացությամբ նա հոսանքահարվել էր: Երկու եղբայրների աճյունները կտեղափոխվեն Հայաստան: Ալեքսանդր Մուրադյանը կվերահուղարկավորվի:

*

*