Երեւանի կենտրոնում տղամարդու կախված դի է հայտնաբերվել

Վազգեն Սարգսյանի փողոցի թիվ 26 շենքի...
police-line

Մարտի 8-ին, ժամը 22:22-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոցի թիվ 26 շենքի նկուղային հատվածում տղամարդու կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է շենքի կիսանկուղային հարկում՝ ճաղավանդակից կախված:

Փրկարարները իջեցրել են մոտ 60 տարեկան, անձը չպարզված տղամարդու դին:

*

*