Քաղաքացին իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ինքնահրկիզվել

Yerkirmedia.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին...
karavarutyun

Տեղեկություններ են տարածվել այն մասին, որ փետրվարի 19-ին մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։

Yerkirmedia.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:40-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ իր աղջկա հետ կառավարության շենքի դիմաց հայտարարել է, որ եթե իր խնդրին լուծում չտրվի, բենզինով կինքնահրկիզվի:

Ոստիկանության ծառայողները քաղաքացուն ներկայացրել են բաժին, նրա ձեռքին եղել է դյուրավառ նյութ:

Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

*

*