Կառավարության դիմաց քաղաքացին սպառնում էր ինքնահրկիզվել

Նրա խոսքով՝ որդին 8 ամիս է՝ կոմայի մեջ է, կասկածներ ունի, որ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել...
inqnahrkizman-porzd,-karavarutyun

ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 12-ին, քաղաքացին իր հետ բերել էր բենզին եւ կրակայրիչ, եւ սպառնում էր՝ ինքնահրկիզվելու է։

Նրա խոսքով՝ որդին 8 ամիս է՝ կոմայի մեջ է, սակայն իրավապահները նշում են, թե այն ավտովթարի հետեւանք է, բայց մայրը կասկածներ ունի, որ որդու նկատմամբ բռնություն է գործադրվել։

Քաղաքացին ասաց, որ անձամբ նամակ է հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, սակայն որևէ արձագանք չի ստացել:

Նրա որդին 29 տարեկան է, ով երեք զավակ ունի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, շտապօգնության աշխատակիցները, այնուհետև կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նրան հրավիրել է կառավարության ընդունարան՝ խնդրին ծանոթանալու համար։

*

*