Զորամասի ննջարանում սպայի դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի շրջանում ստացած մահացու վիրավորումով․․․
qnnchakan-komite

Մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հ. Հակոբյանի մահվան հանգամանքները:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

*

*