Կապանում զինված խումբը հարձակում է գործել ավտոգազալցակայանի վրա

Ծեծի են ենթարկել լիցքավորող աշխատակցին...
zenq

Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 13-ին մի խումբ դիմակավորված անձինք զինված հարձակում են գործել ավտոգազալցակայանի վրա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Զինված խումբը ծեծի է ենթարկել լիցքավորող աշխատակցին, ինչի հետևանքով վերջինս Կապանի բժշկական կետրոն է տեղափոխվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին բժշկական կետրոնից, երիտասարդին տեղափոխել են Երևան:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի երկրորդ մասի 1 և 4  կետերի համաձայն:

Կատարվում է քննություն:

*

*