Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը

Մարտի 23-ին, ժամը 07:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
patahar

Մարտի 23-ին, ժամը 07:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գես թաղամասի վերջնամասում «Emgrand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Կ., ծնված 1967թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 60 մ) մոտակա ձորը: Տուժածներ չկան:

*

*